Հայ-հունական քոլեջի և Մոսկվայի ինովացիոն տեխնոլոգիաների մասնագիտական քոլեջի միջև նոր համագործակցության պայմանագիր կնքվելուց հետո ս.թ. մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը Մոսկվայից Հայաստան ժամանեցին«Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության վեց ուսանող և երկու դասախոս-վարպետներ:
Մոսկվայի ներկայացուցիչները հայ-հունական քոլեջում անցկացրեցին իրենց մասնագիտական պրակտիկան՝ ծանոթանալով հայկական խոհանոցի պատմությանը և մի շարք ավանդական ուտեստների պատրաստմանը: Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում նրանց համար կազմակերպվեցին էքսկուրսիաներ դեպի ՀՀ տեսարժան վայրեր: Հյուրերը այցելեցին նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ ջերմ ընդունելության արժանացան և մասնակցեցին երիտասարդության հարցերով քննարկմանը:
Հայ-հունական քոլեջի տնօրեն Ա. Վարդանյանը հանդիպում կազմակերպեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի հետ, ով վարպետության դաս կազմակերպեց՝ ներկայացնելով հայկական «Արարատ փլավ»-ի պատրաստման եղանակը և խորհուրդը: