Նորություններ

Հայ-հունական քոլեջի այցը Հունաստան

Հայ-հունական քոլեջն, այս տարի ևս, ճամփորդություն կատարեց դեպի Հունաստան՝ Սալոնիկ և Աթենք:

Պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի աշխատակիցներից, ուսանողներից, ինչպես նաև սոցիալական գործընկերների ներկայացուցիչներից, ուղևորության սկզբում այցելեց Վրաստանի Քոբուլեթի քաղաքի «Ախալի Թալղա» (Նոր ալիք) տարածաշրջանային քոլեջ: Այնտեղ պատվիրակության անդամները ծանոթացան քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցեցին գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին:

Այնուհետև, պատվիրակությունը մեկնեց Սալոնիկ՝ այցելելով հին քաղաքի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը:

Աթենքում Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոստանդուպուլուի հրավերով, քոլեջի պատվիրակությունն այցելեց Հունաստանի խորհրդարան, որտեղ նրանց ջերմ ընդունեցին ԱԺ նախագահն ու պատգամավորները: