Նորություններ

«Հայ-հունական պետական քոլեջ»ի պատվիրակությունը մասնակցում է համաժողովի Միջերկրական Ծովում

2011 թվականից անդամակցելով  զբոսաշրջային և հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիային` քոլեջն իր մշտական ներկայությունն է դրսևորել ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար կազմակերպված մրցույթներին, տարեկան համաժողովներին, քննարկումներին:

2013թ. նոյեմբերի 10-15-ը կայացավ  զբոսաշրջային և հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիայի 25-րդ տարեկան համաժողովը, որը կազմակերպվել էր Միջերկրական Ծովում՝ Կոստա Մեդիտերանիա նավում:

 

Համաժողովին մասնակցում էր նաև քոլեջի 15 հոգանոց պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: Քոլեջի վարչական եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներից բացի պատվիրակության կազմում էին Բերդի պետական  քոլեջի եւ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրենները, ինչպես նաեւ ՀՀ այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Տնօրեն Ա.Վարդանյանը՝ որպես ազգային պատվիրակության ներկայացուցիչ, մասնակցեց ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի և գործադիր խորհրդի նիստերին, որտեղ կայացան ասամբլեայի նախագահի նոր ընտրություններ, քննարկվեց եւ հաստատվեց 2014 թ. միջոցառումների ծրագիրն ու գործողությունների պլանը:

Պատվիրակությունը նաև ներկա գտնվեց ասոցիացիայի կողմից կազմակեպված խոհարարության, հյուրանոցային գործի, զբոսաշրջության և գինու համտեսման ուսանողների մրցույթին:

Համաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր: