NEWS

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը քոլեջում

Նոյեմբերի 11-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ դդումի փառատոն, որին մասնակցում էին Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Վրայիլան իր պատվիրակության հետ, սոցիալական գործընկերներ և ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ:

Քոլեջի ուսանողները հյուրերին ներկայացրեցին հայկական և միջազգային խոհանոցը, դդումից պատրաստված ուտեստներ, աղանդերներ և կոկտեյլներ:

Քոլեջի ապագա խոհարարները ցուցադրեցին գեղարվեստորեն ձևավորված դդումներ և դդումից պատրաստած այլ իրեր, որոնք միջոցառման ավարտին նվիրեցին հյուրերին:

Լավագույն աշխատանքների հեղինակները դեսպանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Փառատոնի ավարտին Հունաաստանի դեսպան տիկին Ն. Վրայիլան և հյուրերը իրենց խորին հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեցին միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: