Հոկտեմբերի 11-ին, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը՝ համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի (ՄԿՄԿ) հետ, Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպեց «Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի զարգացում. ուսումնառություն Եվրոպական քաղաքականությունից և փորձից» թեմայով համաժողով:
Համաժողովին մասնակցեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության և դրա տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այդ հաստատությունների կարերայի ուղղորդման խորհրդատուներ, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:
Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ, որոնք իրենց ներկայացրեցին եվրոպական փորձը, ինչպես նաև արդի մարտահրավերները կարիերայի ուղղորդման համակարգման և համագործակցության գործընթացներում: