Նորություններ

Հայաստանի պատվիրակության այցը Գերմանիա

Նոյեմբերի 2-ից նոյեմբերի 11-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) համատեղ ծրագրի շրջանակում Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է<> թեմայով Գերմանիայում կայացած ուսուցողական այցին:

Ուսուցողական այցին մասնակցում էին նաև Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները:

Այցի ժամանակ եղան քննարկումներ, այդ թվում՝ սոցիալական գործընկերության և դուալ համակարգի արդյունավետության, ՄԿՈՒ համակարգի ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ: Եղան նաև այցելություններ տարբեր ձեռնարկություններ, այդ թվում ՖԵՍՏՈ, ԲԱՆԳԵՐՏ, ԼՈՒԿԱՍ-ՆՈՒԵԼ, քոլեջներ և ՄԿՈՒ ոլորտը համակարգող մի շարք կազմակերպություններ: