Նորություններ

Հայաստանի ազգային թիմը մեկնում է Բրազիլիա

2015 թվականի ամռանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում տեղի կունենա «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթը: Մրցույթին կմասնակցի նաև Հայաստանի ազգային թիմը:

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնն առաջարկում է հագուստի մոդելավորում և նախագծում մասնագետությամբ բոլոր ՄԿՈՒ ուսանողներին՝ մինչև ապրիլի 7-ը ներկայացնել Հայաստանի ազգային թիմի հագուստի նախագծի տարբերակներ՝ մրցույթի բացման և փակման պաշտոնական արարողություններին ներկայանալու համար: Նախագծված տարբերակներում պետք է առկա լինի կից տրված «Համաշխարհային հմտություններ. Հայաստան» տարբերանշանը:

Նախագծերը ներկայացնել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (Երևան, Տիգրան Մեծ 67, 407 սենյակ) կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: