Մարտի 25-ին Մոսկվայի կառավարման Սկոլկովո դպրոցում կայացավ մասնագիտական կրթության ոլորտի ղեկավարների վերապատրաստման նոր գործիքի` միջին մասնագիտական կրթության հաստատության կառավարման համակարգչային սիմուլյատորի, քննությանը և փորձարկմանը նվիրված միջազգային համաժողով:
Միջին մասնագիտական կրթության հաստատության կառավարման համակարգչային սիմուլյատոր ինտերակտիվ դասընթացը մշակվել է Սկոլկովոյի Կրթության մշակման կենտրոնի (SEDeC) կողմից` բիզնես – դպրոց և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում` ՄԿՈՒ համակարգերի ամրապնդման և ԱՊՀ երկրներում, Ասիայում և Մերձավոր Արևելքում աշխատանքային շուկաների խթանման նպատակով:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Վիետնամի ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչներ, գործատուներ, ինչպես նաև ռուսական և միջազգային փորձագետներ: