ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ.-ի միջոցառումների համալիր ծրագիրը», որ մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը դրվում է հանրային քննարկման:
Այս մասին այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ նշված ժամանակահատվածում նախարարությունն ակնկալում է հասարակության լայն շերտերի, շահառուների, մասնագիտական խմբերի առաջարկություններն ու դիտողությունները նախագծի վերաբերյալ:
Այս մասին այսօր նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ նշված ժամանակահատվածում նախարարությունն ակնկալում է հասարակության լայն շերտերի, շահառուների, մասնագիտական խմբերի առաջարկություններն ու դիտողությունները նախագծի վերաբերյալ:
Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն այն եզակի գերատեսչություններից է, որ ունեցել է նշված հակակոռուպցիոն ծրագիրը նախորդ երկու տարիների համար, և 2013-2014 թթ-ի միջոցառումների համալիր ծրագիրն էլ նախորդի շարունակությունն է: Որպես նախորդ հակակոռուպցիոն ծրագրի հիմնական ձեռքբերումներ Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության մեկ աստիճանից մյուսին անցման գործընթացները դարձել են ավելի թափանցիկ և վստահելի, ընդլայնվել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը, բարելավվել են կադրերի ընտրության գործընթացները, ինչպես նաև ներդրվել են մրցակցային մեխանիզմներ, բարձրացել է շահառուների տեղեկացվածությունն իրենց իրավունքների և պատասխանատվությունների մասով և ուժեղացվել է վերահսկողությունը ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ: Ներկայացնելով նոր` «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ.-ի միջոցառումների համալիր ծրագիրը»` նախարարը, որպես առավել ռիսկային ոլորտներ, մատնանշել է սովորողների գնահատումը, պետական միջոցների տրամադրման հասցեականությունը և արդարությունը, ինչպես նաև վճարովի ծառայությունների մատուցումը և մրցույթների իրականացումը (չափանիշներ և գործընթացներ): Անդրադառնալով սովորողների գնահատման մեխանիզմներին` Արմեն Աշոտյանը նշել է ադապտիվ թեստավորման համակարգի ներդրման, սովորողների ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների մշակման և ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների մասին: Որպես միջոցների տրամադրման հասցեականություն` նախարարն ընդգծել է երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության ապահովման, բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ համակարգի ներդրման և գյուղական թերհամալրված դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման հնարավորության մասին: Անդրադառնալով վճարովի ծառայությունների մատուցմանը` Արմեն Աշոտյանը շեշտել է արտադպրոցական դաստիարակության ոլորտում անվճար և վճարովի ծառայությունների տարանջատման, շահառուների խմբերի հստակ սահմանման և լրացուցիչ կրթական ծառայությունների իրականացման համար հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների խստացման անհրաժեշտությունը: Հակակակոռուպցիոն ծրագրում անդրադառնալով մրցույթների իրականացման գործընթացին` նախարարը կարևորել է մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման և խրախուսման գործընթացների կատարելագործումը, տարբեր մրցույթների չափանիշների և ընթացակարգերի հստակեցնումը, գիտական աստիճաններ և կոչումներ շնորհելու կարգերի լրամշակումը: Որպես ծրագրի ամփոփում` Արմեն Աշոտյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված մի շարք շարունակական միջոցառումների` օրենսդրական դաշտի կատարելագործում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, ուսումնական հաստատություններում հակակոռուպցիոն պայքարի խթանում, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, վերահսկողության արդյունավետության բարձրացում, հանրային իրազեկվածության և մասնակցության ապահովում:
Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
Մամուլի ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: