Հայաստանում Ֆրանսախոսության մեկամսյակի շրջանակներում 2013թ. ապրիլի 10-ին «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամում, տեղի կունենա կլոր սեղան՝ «Խոհարարության պապ Պոլ Բոկյուզը» խորագրով
, որի ընթացքում ներկաները կքննարկեն ֆրանսիական և հայկական մշակույթների աղերսներն և կներկայացնեն մշակութային բազմազանության կարևորությունը: Կլոր սեղանին կմասնակցեն ազգագրագետներ, ավագ խոհարարներ և ոլորտը ներկայացնող այլ մասնագետներ:
Օրվա ընթացքում կենտրոնում կանցկացվի նաև «Բաց դռների» օր, որի ընթացքում լավագույն ավագ խոհարաների կողմից կանցկացվեն «վարպետության դասեր», կգործի «մասնագիտական կողմնորոշման անկյուն», որտեղ համապատասխան մասնագետները կփորձեն տարբեր մեթոդների կիրառմամբ կողմնորոշել երտասարդությանը, աշխատաշուկայի պահանջններին համապատասխան, մասնագիտության ճիշտ ընտրություն կատարել:
Միջոցառման ընթացքում նաև կլինեն տարատեսակ մասնագիտական ծրագրեր, հաճելի երաժշտություն և անակնկալ Ֆլեշ մոբ: