Հայաստանում գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցություն» ծրագրի շրջանակներում ս.թ. փետրվարի 25-ին «Արթ Լանչ» ընկերության ցանցի Դավթաշեն մասնաճյուղում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանական կենտրոնում, կայացավ ՄԿՈՒ ծրագրի «Ձեռնարկությունը որպես ուսուցման վայր» ուղղության «Խոհարարական մրցույթ» միջոցառման երկրորդ փուլը, որին մասնակցեցին գործատուներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ և ծնողներ: Միջոցառման նպատակն է՝ ստեղծել ՄԿՈՒ հաստատություն — ձեռնարկություն արդյունավետ կապ:
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի թիմը, որն առաջին փուլում զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը, այս անգամ արժանացավ երկրորդ տեղին և շահեց «Օլիմպավան» մարզաառողջարանական կենտրոնում մեկ օր անցկացնելու մրցանակ: