Նորություններ

Ինտելեկտուալ Մրցույթ Երևանի Պետական Տեխնոլոգիական Քոլեջում

2017թ. հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ` «Գիտամարտ» խորագրով:

Խաղը «Պատանի էրուդիտներ» և «Ինտերակտիվ»  թիմերի միջև էր:
Երեք փուլերի արդյունքում, առավելագույն միավորներով, հաղթող ճանաչվեց «Ինտերակտիվ» թիմը:

Քոլեջի տնօրեն Շողիկ Ալեքսանյանը պատրաստել էր անակնկալ նվերներ խաղի բոլոր մասնակիցների համար, իսկ հաղթող թիմի անդամներին և երկու թիմի ավագներին` հատուկ մրցանակներ: