Հայ-հունական քոլեջի միջազգային գործընկեր՝ Էստոնիայի Հանրապետության Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակությունը կենտրոնի տնօրեն Հաննես Մետցի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին հերթական այց կատարեց Հայ-հունական քոլեջ:
Հայ-հունական քոլեջի սաները և անձնակազմը ջերմորեն ընդունեցին արտասահմանցի հյուրերին: Այցի սկզբում պրն. Մետցը Հայ-հունական քոլեջի տնօրեն պրն. Ա. Ղազարյանի հետ քննարկեց համագործակցության քայլերը և միջոցառումները, ըստ այդմ էլ երկու ուսումնական հաստատությունների միջև ակադեմիական համագործակցության նոր պայմանագիր կնքվեց, ինչպես նաև տնօրենները համագործակցության հուշագրեր փոխանակեցին:
Այնուհետև քոլեջի «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողները հյուրերի համար վարպետաց դաս ցուցադրեցին, որի ժամանակ պատրաստեցին Քյուֆթա՝ ծեծած մսով և Խուրջին՝ տավարի մսով: Հյուրերին հրավիրեցին համտեսելու հայկական ավանդական խոհանոցի համեղ ուտեստներն ու աղանդերները, որոնք իրենք էին պատրաստել:
Այցի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայ-հունական քոլեջի ներկայացուցիչները ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այցելեն Էստոնիա: