Նորություններ

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Գաուդեամուս» թատրոնը հյուրընկալվեց Լոռու մարզում

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Գաուդեամուս» թատրոնը հոկտեմբերի 11-ին մասնակցեց «Թատերական Լոռի» փառատոնին:
Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տանը ներկայացվեց Խուան Խոսե Ալոնսո Միլանի «Ցիանակալիում… կաթով կամ առանց կաթի» ներկայացումը:
Ներկայացմանը մասնակցում էին Քոլեջի ուսանողները և շրջանավարտները:
«Թատերական Լոռին» մեծ խանդավառությամբ ընդունեց ներկայացումը:
Սա «Գաուդեամուս» թատրոնի արդեն երկրորդ փառատոնն է, որտեղ իր մասնակցությունն է ունենում: «Արտ Ֆեստ» միջազգային փառատոնում Կլոդ Մանյեի «Օսկար» ներկայացումը թատրոնին բերեց «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակը, որին արժանացավ Հովհաննես Մեժլումյանը, ով այսօր իր պարտքն է կատարում Հայոց բանակում:
Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը: