Այս տարի ուսուցչի մասնագիտական տոնը տարբերվեց հայ-հունական քոլեջի դասախոսական անձնակազմի համար: Հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանն անակնկալ էր պատրաստել մի շարք դասախոսների համար: Մի շարք դասախոսներ տնօրենի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով՝ ուսուցչի տոնի և մանկավարժական գործունեության ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար:Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իոաննիս Տայիսը ևս անակնկալ մատուցեց հայ-հունական քոլեջի թվով չորս դասախոսների, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով՝ մասնագիտական տոնի և մանկավարժական ձեռքբերումների համար:
Հանրային սննդամթերքի տեխնոլոգիայի դասախոս Ն.Սահակյանը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից, իսկ թվով երեք դասախոս պարգևատրվեցին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից: