Նորություններ

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի պատվիրակության այցը Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի Պիտիգորսկի մասնաճյուղ

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի պատվիրակությունը՝ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, այցելեց Ռուսաստանի Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանի Պիտիգորսկի մասնաճյուղ:Այցի շրջանակներում քննարկվեց երկու ուսումնական հաստատությունների ապագա համագործակցության ռազմավարությունը՝ մասնավորապես ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ծրագրերի իրականացման շուրջ: Հետագա համագործակցությունը հիմնականում կիրականացվի սպասարկման, զբոսաշրջության և սննդի արդյունաբերության ոլորտներում:

Այցի ընթացքում քոլեջի պատվիրակությունը ծանոթացավ Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանում դասավանդվող մասնագիտություններին, ներկա գտնվեց մի քանի գործնական դասերի:

Քոլեջի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Պիտիգորսկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: