Օրերս Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում տեղի ունեցավ Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում-ցերեկույթ:
Ցերեկույթի ընթացքում շնորհակալագրեր, պատվոգրեր և հուշանվերներ ստացան մի շարք ուսանողներ, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի են ընկել ուսման մեջ առաջադիմությամբ և հասարակական աշխատանքների ակտիվությամբ: