WorldSkills, NEWS

European VET Skills Week 2016

Այս տարի առաջին անգամ Եվրոպական ՄԿՈՒ հմտությունների կայանալու է դեկտեմբերի 5-9 ընկած ժամանակատավածում:

Միջոցառումներ կկազմակերպվեն և կիրականացվեն Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի և ԵՄ թեկնածու պետություններում ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում:

Կազմակերպվող միջոցառումների նպատակն է բարձրացնել մասնագիտական կրթության և ուսուցման վարկանիշը և գրավչությունը:

Հմտությունների շաբաթ 2016-ին մասնակցող շահառուները հնարավորություն կունենան փոխանակվելու ՄԿՈՒ գերազանցության օրինակներով, ինչպես նաև դասավանդման նորարար փորձով, աշկերտությունը խրախուսող հաջողված մասնագիտական ծրագրերով, հմտությունների կատարելագործմամբ և բիզնես-կրթություն կայուն համագործակցությամբ:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Եվրոպական ՄԿՈՒ հմտությունների շաբաթ 2016-ի շրջանակում Մասնագիտական կրթության և ուսւցման զարգացման ազգային կենտրոնը GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ կազմակերպեց կլոր սեղան-քննարկում` նվիրված բիզնես-կրթություն համագործակցության հնարավոր մոդելի մշակմանը:

Միջոցառումը սկսվեց ՄԿՈՒ հմտությունների ցուցադրությամբ: Հմտությունների ցուցադրությանը ներկայացված էին հետևյալ ուսումնական հաստատությունների սաների ստեղծագործությունները` Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի, Երևանի զբոսաշրջության, սպասարկման, և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի, Երևանի զարդակիրառական արվեստի պետական արհեստագործական ուսումնարանի, Երևանի թեթև արյունաբերության քոլեջի:

ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկեցին հնարավոր լուծումներ և հետագա կայուն գործունեության հնարավոր տարբերակներ «Համաշխարհային Հմտություններ-Հայաստանի» (WorldSkills Armenia) գործունեության համար: