Նորություններ

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար»

«ԵՄ-ն հանուն երիտասարդների՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի և  ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև՝ համագործակցության ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ինչպես նաև ոլորտում ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններից ներկայացուցիչներ։