Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) ապրիլի 26-ին կազմակերպել էր «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության վավերացումը Հայաստանում» կլոր սեղան-քննարկում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջում:
ՀՀ կառավարությունն ու Եվրոպական կրթական հիմնադրամը 2013թ. համաձայնության եկան ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության վավերացման համագործակցելու վերաբերյալ: Համագործակցության նպատակն է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության վավերացման գործընթացի համար մշակել և փորձարկել հայեցակարգ ու նպաստել ՀՀ կրթության և գիտության նախարարության ու սոցիալական գործընկերների համագործակցությանը:
Այս համատեքստում ԵԿՀ-ն կաջակցի ՀՀ ԿԳՆ` զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի որակավորումները վերանայելու և <> մասնագիտության գործնական թեստավորման արդյունքների հիման վրա Հայաստանում ՈՖԻՈւՎ համակարգի ներդրման հայեցակարգի մշակման գործում:
Կլոր սեղանին ներկա էին սոցիալական գործընկերության ներկայացուցիչները և շահագրգիռ կողմերը, ինչպես նաև հյուրեր ԵԿՀ-ից:
Քննարկման ընթացքում ելույթ ունեցան ԵԿՀ Հայաստանյան ներկայացուցիչ Միլենա Կորադինին, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի տնօրեն, փորձագետ Արամ Ավագյանը, ԵԿՀ միջազգային փորձագետ Էլիզաբետա Միտրոյը: ԿԳՆ Լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը և ԵԿՀ ներկայացուցիչ Աննա Կահլսոնը ներկայացրեցին ՈՖԻՈւՎ հայաստանյան և եվրոպական փորձը:
Միջոցառման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում առկա հիմնախնդիրները, որոնք խոչընդոտում են ՈՖԻՈւՎ հայեցակարգի գործում, կլոր սեղանի մասնակիցների կողմից բուռն քննարկմամբ առաջ քաշվեցին տարբեր լուծումներ և առաջարկներ: