Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող Լիլիթ Հովհաննիսյանը:
Դասախոսությանը մասնակցում էին քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ, ովքեր հնարավորություն ստացան մասնագետից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանը: