Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Դերասանական արվեստ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացրեցին ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանի բեմադրած «Դալար շիվեր» ներկայացումը:
Ներկայացումը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ներկայացմանը ներկա էին նաև թատերական աշխարհի պրոֆեսիոնալներ Հակոբ Ղազանչյանը, Ռուբեն Բաբայանը, Լալա Մնացականյանը և այլոք:
Հանդիսատեսը բուռն ոգևորությամբ ընդունեց ուսանողների տպավորիչ խաղը: