ԳՊՀ- Ի դասախոսների հանդիպումը ուսանողների հետ
27
Մյս
Գորիսի պետական համալսարանի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Համլետ Հովսեփյանը Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դահլիճում հանդիպում ունեցան ավարտական կուրսերի ուսանողների հետ:
Նրանք ներկայացրին համալսարանի հիմնական ուղղությունները, միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համապատասխան մասնագիտությամբ բուհում կրթությունը շարունակելու արտոնությունները, ծանոթացրին հաստատության առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտություններին:
Բանախոսները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին: