2016թ մարտի 31-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի երիտասարդական մայրաքաղաքի բացման արարողությունը:
Համերգին իրենց արհեստավարժ կատարումներով հանդես եկան նաև Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի երրորդ կուրսի ուսանողներ Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) դասախոս Մարիա Կարապետյան, Դիանա Սարգսյանը (ջութակ) դասախոս Պարգև Չոլախյան Գյումրու սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ քոլեջի լարային բաժնի դասախոս Երվանդ Վարոսյանի ղեկավարությամբ, քոլեջի լարային համույթը :
Հանդիսավոր մասի ավարտին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը շնորհակալագրեր հանձնեց 2016թ. Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթին Գյումրու քաղաքապետարանի համահայտատու և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցող երիտասարդական հասարակական կազմակերպություններին: