Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտությունների ուսանողները Ավանի մշակույթի տանը հանդես եկան «Կգամ» ներկայացմամբ՝ իրենց երախտիքը հայտնելով Ավանի զոհված ազատամարտիկների կանանց և մայրերին:
Ուսանողները Համո Սահյանի ստեղծագործություններով շնորհավորեցին նաև կանանց գարնանային միամսյակը: