Նորություններ

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամ «ՄԿՈՒ-համագործակցություն Հարավային Կովկասում» Ծրագիր

«Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը (ԲԿԳ) Գերմանական «Մասնագիտական Կրթություն և Ուսուցում (ՄԿՈւ)-Համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում սույն թվականի սեպտեմբերի 22-ին, կազմակերպեց այց պաղպաղակի արտադրության գործարան, Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ուսանողների համար:

Ուսանողները ներկա գտնվեցին «Մառնիկ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող Finny պաղպաղակի ստեղծման գործընթացին, ինչպես նաև մասնագետի հետ պատրաստեցին պաղպաղակ:

Այցի նպատակն է խթանել ուսանողների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը, հնարավորություն ստեղծել ծանոթանալու իրենց մասնագիտության նրբությունների և մարտահրավերների հետ։

Այնուհետև ուսանողների համար կազմակերպվեց փորձի փոխանակում Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում, որտեղ նրանք ծանոթացան նույն մասնագիտության ուսանողների հետ, կիսվեցին փորձով և տպավորություններով, ինչնես նաև շրջայց կատարեցին քոլեջում: