Նոյեմբերի 22-23-ը կայացավ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն: Մրցույթում հաղթող ճանաչված ուսանողները կմասնակցեն «Համաշխարհային հմտություններ» մրցույթին:
Նոյեմբերի 25-ին Էրեբունի պլազայում կազմակերպվել էր մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որի մասնակիցներին ողջունել և հաղթողներին պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հրավիրված էին նաև բազմաթիվ հյուրեր, այդ թվում գործատուներ, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Արարողության ավարտից հետո ներկաները հնարավորություն ստացան ծանոթանալու ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցադրությանը: