Նորություններ

Ասենք այո ոչ ֆորմալ ուսուցմանը դպրոցներում

Վերջերս Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացավ «Ասենք այո´ ոչ ֆորմալ ուսուցմանը դպրոցներում» հերթական ծրագիրը Erasmus+-ի շրջնակներում: Ծրագիրը տևեց յոթ օր, որին մասնակցեցին չորս երկրներ՝ Վրաստանը, Հայաստանը, Էստոնիան և Լատվիան:

Հայաստանը ներկայացրեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը: Քոլեջի խմբում ներառված էին երկու դասախոս և երկու ուսանող:

Ծրագրի նպատակն էր փոխել դասական, ավանդական ուսուցման համակարգը՝ ուսումնական գործընթացն ավելի գրավիչ դարձնելով:

Ծրագրի ընթացքում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով մասնակիցներն ավելի լավ ճանաչեցին միմյանց երկրները: Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը հավուր պատշաճի ներկայացրեց Հայաստանը, հայերին, ինչպես նաև հայկական երեկո կազմակերպեց՝ հայկական երգերով ու պարերով: