«Առողջ քաղաքային կյանք» ուսանողների փոխանակման միջազգային նախագիծ
Մարտի 20-26–ը Երևանում կայացավ «Առողջ քաղաքային կյանք» (Healthy urban life) ուսանողական փոխանակման միջազգային ծրագրի մասնակիցների հանդիպումը։Ծրագրի մասնակիցներն Էստոնիայի, Լատվիայի, Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդներ են, ովքեր ուսումնասիրում են մեծ քաղաքների ազդեցությունը մարդկանց առողջության վրա։
Նախագիծն իրականացվում է Եվրոպական Միության “Youth in action” ծրագրի կողմից և նպատակ ունի աջակցելու երիտասարդական նախաձեռնություններին ու համատեղ միջազգային ծրագրերին:
Հայկական կողմից ծրագրում ակտիվորեն ներգրավված է Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջր, որի տնօրեն Արթուր Վարդանյանի խոսքով. «Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել հանդուրժողականություն, համբերություն, բարձրացնել հետաքրքրություն հարևան երկրների մշակույթի և խոհանոցի հանդեպ, ինչպես նաև փոխադարձ հարգանք ձևավորել: Հյուրերը տպավորված են հայկական կողմի ընդունելությունից: Սա մեր մշակույթը ներկայացնելու հիանալի հնարավորություն է»: