Նորություններ

Մասնագիտական կրթության զարգացման նոր հնարավորություններ

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ քոլեջի դասախոսների համերգը:

Ելույթ ունեցան կատարողական բաժինների թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդների դասախոսներ, նաև շրջանավարտներ: Համերգի մասնակիցների թվում էին ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Սաֆարյանը:

Համերգին ներկա էին քոլեջի ողջ աշխատակազմը, մեծաթիվ ուսանողներ, ծնողներ, հյուրեր: Ծրագիրը բազմաժանր էր:

Դահլիճում տոնական մթնոլորտ էր տիրում: Կատարումներն ընդունվում էին մեծ ոգևորությամբ: Համերգը գեղեցիկ հավաստումն էր քոլեջի դասախոսների՝ գեղարվեստական արժեքների և կատարողական բարձր պահանջների իրական կրողները լինելու:

Համերգի ավարտին կազմակերպված էր ֆլեշ-մոբ. կատարվեց  Ա. Բաբաջանյանի «Իմ Երևան» (վերափոխված՝ «Իմ կրթօջախ») երգը: Քոլեջում աշխատող դասախոսները տող առ տող հյուսեցին հարազատ կրթօջախին նվիրված ձոներգը: