Նորություններ

Ապրիլյան տոները Հայ-հունական պետական քոլեջում

Ապրիլին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ Սուրբ Զատիկին և Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված միջոցառում:

 

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, ՀՀ ԿԳ Նախարարության աշխատակիցներ և քոլեջի սոցիալական գործընկերներ:

Միջոցառումը մեկնարկեց քոլեջի ուսանողների կազմակերպած բաց դասով, որի ըանթացքում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը հանդես եկավ պատմական ակնարկով, այնուհետև հայ-հունական քոլեջի ուսանողները հյուրերին ներկայացրեցին Զատիկի ուտեստները և մեջբերումներ կատարեցին Աստվածաշնչից:

Օրվա երկրորդ կեսին քոլեջի աշխատակիցները, ուսանողները և հյուրերը քոլեջի դահլիճում ներկա գտնվեցին մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգին: Ելույթ ունեցան մի շարք պարի խմբեր, երգիչներ և դերասաններ՝ Ջուլիետա Բաբայանը, Մարգարիտա Խաչատրյանը, Արայիկ Համբարձումյանը և այլոք:

Քոլեջում տիրում էր տոնական բարձր տրամադրություն: