Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը ապրում է ստեղծագործական բուռն կյանքով:The life in musical college after Arno Babajanyan is full of creativeness and joy.
Արդեն 2-րդ անգամ, կայացավ Արմեն Տիգրանյանի 135-ամյակին նվիրված «Անուշ» օպերայի բեմականացումը ուսանողների մասնակցությամբ: 2-րդ ներկայացումը իր հաջողությամբ չզիջեց նախորդին, այս անգամ ևս դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսը հիացած էր ոչ միայն ուսանողների երաժշտական կատարողականությամբ այլև բեմական խաղով և պարերով:
Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել քոլեջի երգեցողության բաժնի դասախոս Հասմիկ Ջարոյանի և կոնցերտմայստերը` Մարինե Հունանյանի անմնացորդ ու նվիրական աշխատանքի շնորհիվ: