Վերջերս Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի տնօրինությունը, դասախոսական և ուսանողական կազմը բանակ-հասարակություն կապը ամրապնդելու նպատակով այցելեցին Անդրանիկ Օզանյանի անվան զորամաս:
Այցելության շրջանակում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, եր՞բ» ինտելեկտուալ խաղի երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որտեղ հաղթող ճանաչվեց զորամասի Գիտակների խումբը:
Միջոցառումը լի էր անակնկալներով. զորամասի նվագախմբի տղաները պատրաստել էին տարբեր երաժշտական համարներ: Ուսանողները տնօրինության և զորամասի սպայական անձնակազմի ուղեկցությամբ շրջայց կատարեցին զորամասի տարածքով՝ ծանոթանալով զորամասի առօրյային:
Միջոցառման ավարտին քոլեջի տնօրինությունը և զորամասի անձնակազմը միմյանց հանձնեցին պատվոգրեր և փոխանակվեցին հուշանվերներով:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: