Դեկտեմբերի 22-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում կայացավ քոլեջի հունարենի դասախոս Ռուզաննա Սանդոյանի կողմից կազմակերպված «Ամանորը և Սուրբ Ծնունդը Հունաստանում» խորագրով բաց դաս-միջոցառումը, որին մասնակցում էին «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:
Միջոցառումն իր մեջ ներառում էր ոչ միայն երգեր, տեղեկատվություն հունական ամանորյա սովորույթների մասին, այլ նաև հատուկ ուղերձ, որը աշխարհին սեր ու խաղաղություն էր քարոզում, քանի որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը ընտանեկան և սիրո տոներ են:
Միջոցառման վերջում մասնակիցներին և հյուրերին այցելեց Ձմեռ-պապիկը, որից հետո բոլորը միասին կտրեցին ուսանողների պատրաստած հունական արքայահացը՝ պարզելու համար, թե ում կընկնի արքայահացի մեջ եղած «հաջողության մետաղադրամը»: