2026Թ. ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
08
Հնվ
2026թ. ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից պլանավորվում է իրականացնել ՄԿՈՒ ոլորտի համար նախատեսվող ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի մշակման և հրատարակման աշխատանքներ:
Ձեռնարկների և այլ ուսումնական նյութերի ստեղծման հայտերը (էլեկտրոնային տարբերակով) ներկայացվում են ՄԿՈՒԶԱԿ: Անհատական հայտերի դեպքում խնդրում ենք ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն.
- Հայտը ներկայացնել կցված ձևաչափին համապատասխան:
- Անհատական դիմում-հայտերի դեպքում ներկայացնել նաև տեղեկանք աշխատանքի վայրից և ինքնակենսագրություն։
- Դիմում-առաջարկները մինչև սույն թվականի հունվարի 30-ը կարող են ներկայացվել ՄԿՈՒԶԱԿ՝ պաշտոնական գրության բնօրինակով կամ էլեկտրոնային հասցեով՝ mkuzakinfo@gmail.com, տեսածրված տարբերակով: (ք.Երևան, Տիգրան Մեծի 67, 3-րդ հարկ, 305 սենյակ, համակարգող` Հասմիկ Այվազյան):
- Սահմանված ընթացակարգի համաձայն` ձեռնարկների և ուսումնական նյութերի հայտերը ՄԿՈՒԶԱԿ-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, այնուհետև ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի կողմից հավանության արժանացած ձեռնարկների և ուսումնական նյութերի ցանկը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատմանը:
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվելուց հետո ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կիրականացվեն ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի ստեղծման և հրատարակման աշխատանքները։
- Ուսումնական ձեռնարկների ծավալը պետք է լինի 170-200 էջ, իսկ ուսումնամեթոդական նյութերինը՝ 120-160 էջ: Ձեռնարկին ներկայացվող պահանջները առավել մանրամասն կտրվեն ընտրված հեղինակներին` համապատասխան պայմանագրի կնքման ժամանակ:
- Ձեռնարկների հայտերի ընտրության ժամանակ նախապատվություն տրվելու է վերջին տարիներին մշակված նոր մասնագիտությունների չափորոշիչների բովանդակությանն ու կոնկրետ մոդուլների դասավանդմանն առնչվող հայտերին.
Անհարկի կրկնություններից խուսափելու համար ստորև ներկայացնում ենք նախորդ տարիներին տպագրված ձեռնարկների ցանկը (տես կցված PDF նյութը):