ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
				
					21				
				
					Փտր				
			
						
			Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հավաքագրում է տարբեր ոլորտների փորձագետների, որոնք կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրո-որակավորումների) մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Փորձագետի հավակնորդը պետք է ունենա՝
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
 - տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա),
 - տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների նկարագրեր և այլն) մշակման փորձառություն, կամ տեղական և միջազգային կառույցների կողմից իրականացվող մասնագիտական ծրագրերում՝ որպես փորձագետ, ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկատվություն:
 
Հայտերի ընդունման ժամկետն է` 20.02–01.04.2025թթ.:
Հայտ ներկայացնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ.
 - գիտական աստիճանը հավաստող փոստաթուղթ (առկայության դեպքում).
 - ինքնակենսագրություն (CV)
 - մասնագիտական ոլորտի հետ կապված տարբեր ծրագրերի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն կամ էլեկտրոնային հղումներ:
 
Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել karinegroupexpert@gmail.com էլեկտրոնային փոստին: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ առանց ժամային սահմանափակման:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37494417123 հեռախոսահամարին (Կարինե Գրիգորյան)՝աշխատանքային օրերին, մինչև ժամը 18:00: