ՄԿՈՒԶԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. ՄԿՈՒԶԱԿ-ի գործունեության հիմնական նպատակներն են`
- նպաստել Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման, այդ թվում` մեծահասակների ուսումնառության (այսուհետ` ՄԿՈՒ) համակարգի բարեփոխումներին, զարգացմանը և արդյունավետության բարձրացմանը.
 - աջակցել հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, մրցունակության և սոցիալական համախմբվածության ապահովմանը.
 - օժանդակել բոլորի համար ողջ կյանքի ընթացքում հաջողության հասնելու հնարավորությունների ընձեռմանը` հենվելով սովորողների և ունկնդիրների անհատական կարողությունների և տնտեսության ու աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման վրա.
 - նպաստել Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների միջազգային ճանաչմանը:
 
2. ՄԿՈՒԶԱԿ-ի խնդիրներն են`
- աջակցել ՄԿՈՒ արդյունավետ քաղաքականության և ռազմավարության մշակմանն ու իրականացմանը,
 - նպաստել ՄԿՈՒ բնագավառում իրական սոցիալական գործընկերության հաստատմանը և դրա արդյունավետ գործարկմանը,
 - աջակցել Որակավորումների եվրոպական շրջանակի հետ համադրելի` Որակավորումների ազգային շրջանակի ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում,
 - նպաստել Հայաստանի Հանրապետությունում «Ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» սկզբունքի ներդրմանն ու լայն տարածմանը,
 - աջակցել ՄԿՈՒ համակարգի կողմից շնորհվող որակավորումների և ուսուցանվող մասնագիտությունների համապատասխանությանն աշխատաշուկայում առկա զբաղմունքներին, կրթության բովանդակության համապատասխանեցմանը աշխատաշուկայի ներկայիս պահանջներին և ապագա զարգացումներին,
 - նպաստել ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության արդյունքների գնահատմանն ու ճանաչմանը,
 - աջակցել պետական կրթական չափորոշիչների, դասագրքերի, առարկայական ծրագրերի, ուսումնածրագրային, մեթոդական և այլ կրթական ռեսուրսների մշակմանը,
 - ապահովել ՄԿՈՒ դասավանդողների/վերապատրաստողների և ղեկավարների կարողությունների բարելավումը վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դասընթացների կազմակերպման ու իրականացման միջոցով, նպաստել ՄԿՈՒ համակարգի մարդկային ռեսուրսների զարգացմանը` կրթության և ուսուցման նկատմամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար,
 - աջակցել ՄԿՈՒ կրթության և ուսուցման որակի` միասնական չափանիշների վրա հիմնված գնահատման համակարգի մշակմանը, ներդրմանն ու գործունեությանը, տարբեր հաստատությունների և կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակի ապահովմանը,
 - նպաստել երիտասարդների ու մեծահասակների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի արդյունավետ գործունեությանը,
 - աջակցել ՄԿՈՒ համակարգի կառավարման, ուսումնական հաստատությունների ղեկավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման ու դասավանդման արդյունավետության բարձրացմանը,
 - աջակցել ՄԿՈՒ համակարգի ֆինանսական ու նյութական ապահովմանը` համապատասխան մեխանիզմների մշակման և լրացուցիչ միջոցների հայթայթման միջոցով, ինչպես նաև նպաստել հատկացվող ֆինանսական ռեսուրսների առավել արդյունավետ բաշխմանն ու օգտագործմանը,
 - ապահովել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ՄԿՈՒ համակարգերի վերաբերյալ արդիական, հավաստի ու ամբողջական տեղեկատվության կուտակումը, համակարգումն ու վերլուծությունը, համապատասխան տեղեկատվությունների տարածումը երկրի ներսում և դրանից դուրս` Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման նպատակով,
 - նպաստել ՄԿՈՒ բնագավառում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը,
 - ապահովել կապ և համագործակցություն բոլոր տիպի ուսումնական հաստատությունների և ՄԿՈՒ այլ իրականացնողների հետ, նպաստել դրանց ցանցավորմանը,
 - նպաստել սոցիալական գործընկերության ձևավորմանը ՄԿՈՒ ոլորտում:
 
ՄԿՈՒԶԱԿ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. ՄԿՈՒԶԱԿ-ն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
- 
- աջակցություն ՄԿՈՒ ռազմավարության և քաղաքականության, ՄԿՈՒ համակարգի զարգացման միջնաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ՄԿՈՒ համակարգի վերլուծությունների կազմակերպում և իրականացում, մասնակցություն ՄԿՈՒ համակարգի ռացիոնալացման՝ ներառյալ դրանց ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, տեղաբաշխվածության և իրականացվող գործունեության վերանայման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.
 - ՄԿՈՒ զարգացման հարցերով` ՀՀ պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների համապատասխան ստորաբաժանումների, սոցիալական գործընկերների (այդ թվում՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունների, մասնագիտական և այլ միավորումների, ուսումնական և գիտահետազոտական կազմակերպությունների), Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ կապերի հաստատում և համագործակցություն.
 - ՄԿՈՒ համակարգի և աշխատաշուկայի ներկայացուցիչների միջև կապի ապահովում` նպաստելով ՄԿՈՒ զարգացման ծրագրերում աշխատաշուկայի միտումների ու կարիքների հաշվառմանը, արտադրության ներկայացուցիչներին ՄԿՈՒ դասավանդման գործում ներգրավմանը, արտադրությունում ուսանողների փորձի ձեռքբերման հնարավորությունների ընդլայնմանը,
 - աջակցություն որակավորումների եվրոպական շրջանակի հետ համադրելի՝ Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) ձևավորմանը, ներդրմանը և շարունակական արդիականացմանը,
 - Հայաստանում «Ուսումնառություն ողջ կյանքի ընթացք» սկզբունքի և գաղափարախոսության տարածում, դրա համատեքստում ՄԿՈՒ համակարգի շարունակական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների մշակում,
 - մասնակցություն մասնագիտական (զբաղմունքների) և որակավորման (կրթական) չափորոշիչների ձևավորման քաղաքականության ու մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը, որակավորման (կրթական) չափորոշիչների մշակման աշխատանքների կազմակերպում և շարունակական արդիականացում,
 - մասնակցություն ՄԿՈՒ իրականացման գործընթացի և դրա արդյունքների մոնիթորինգի, գնահատման և վկայագրման միասնական քաղաքականության մշակմանը և ներդրմանը,
 - աջակցություն Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի գործունեությանը,
 - մասնակցություն ՄԿՈՒ համակարգի և ուսումնական հաստատությունների կառավարման բարելավման, ֆինանսավորման օպտիմալացման և ուսումնական հաստատությունների աշխատանքի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
 - աջակցություն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների դասակարգիչների մշակմանը և պարբերական նորացմանը, մասնակցություն զբաղմունքների դասակարգիչների, բնութագրերի և զբաղվածության ոլորտին վերաբերող այլ փաստաթղթերի մշակմանն ու արդիականացմանը,
 - մասնակցություն ուսումնառության արդյունքների գնահատման ու ճանաչման մասնագիտական հանձնախմբերի գործունեությանը, օժանդակություն ՄԿՈՒ ոլոտում նախընթաց կրթության ճանաչման աշխատանքներին,
 - սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման, ինչպես նաև համապատասխան չափորոշիչների պահպանման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների, ժամանակակից մեթոդների ու գործիքների մշակում և պարբերական վերանայում,
 - ՄԿՈՒ համակարգի ռեսուրսների (բազայի) հետագա բարելավման քաղաքականության, ուսումնական գործընթացը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերի, ընթացակարգերի, ուղեցույցների, ուսումնական, մեթոդական, տեղեկատվական գրականության և այլ նյութերի մշակում, դրանց հրատարակման աշխատանքների կազմակերպում,
 - ՄԿՈՒ հարցերով մասնագիտական փորձագիտության և փորձաքննության, խորհրդատվության կազմակերպում և իրականացում,
 - ՄԿՈՒ համակարգում գիտական և սոցիոլոգիական հետազոտությունների կազմակեպում, մշակում, ՄԿՈՒ բնագավառում միջազգային փորձի ուսումնասիրում և տեղայնացում,
 - ՄԿՈՒ համակարգի դասավանդողների, աշխատակիցների և ղեկավարների մասնագիտական զարգացման միջոցառումների, վերապատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դասընթացների կազմակերպում և իրականացում,
 - աջակցություն ՄԿՈՒ ոլորտում Որակի ապահովման համակարգի մշակմանը և շարունակական կատարելագործմանը,
 - ՄԿՈՒ համակարգի արդյունավետության վերաբերյալ ներքին և արտաքին գնահատման չափանիշների, չափորոշիչների և մեթոդաբանության մշակում,
 - ՄԿՈՒ համակարգի մոնիթորինգի իրականացում և գնահատման համակարգի ներդրման աջակցություն,
 - աջակցություն ՄԿՈՒ իրականացնողների և ծրագրերի հավատարմագրման գործընթացի բարելավմանն ուղղված քաղաքականության, չափորոշիչների և մեթոդների մշակմանը,
 - ՄԿՈՒ իրականացնողների մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
 - աջակցություն ՄԿՈՒ ոլորտում նորարարական և փորձարարական ծրագրերի մշակմանը և ներդրմանը, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
 - աջակցություն ՄԿՈՒ հաստատություններում որակի կառավարման համակարգի, մասնագիտական կրթության և ուսուցման վկայագրման համակարգի, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի մշակմանը և ներդրմանը,
 - որակավորումներ շնորհող հաստատությունների (կազմակերպությունների) գործունեության շարունակական մոնիթորինգի իրականացում և երաշխավորությունների տրամադրում,
 - աջակցություն երիտասարդների ու մեծահասակների մասնագիտական կողմնորոշման ու խորհրդատվության, ողջ կյանքի ընթացքում կարիերայի զարգացման և մասնագիտական աճի ապահովման արդյունավետ համակարգի մշակմանը, դրա ներդրմանն ու գործարկմանը,
 - ուսումնական գործընթացի իրականացման մեթոդական օժանդակության ապահովում,
 - աջակցություն ՄԿՈՒ համակարգում տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների կիրառմանը, կառավարման տեղեկատվական համակարգի մշակմանը և ներդրմանը,
 - ՄԿՈՒ համակարգի ֆինանսական և նյութական ռեսուրսների առավել արդյունավետ բաշխման ու օգտագործման, ինչպես նաև լրացուցիչ միջոցների ձևավորման մեխանիզմների մշակում, բյուջետային և այլ աղբյուրներից ստացվող միջոցների առավել նպատակային օգտագործման վերաբերյալ երաշխավորությունների տրամադրում,
 - մասնագիտական կրթության համակարգին աջակցության ծրագրային առաջարկների մշակում, տեխնիկական և ֆինանսական աջակցության, ֆինանսավորման այլ աղբյուրների (ներքին, արտաքին, սոցիալական գործընկերներ, մասնագետների պատրաստման պատվերներ) հայթայթում.
 - Հայաստանի ՄԿՈՒ համակարգի միջազգային ինտեգրմանը, շնորհվող որակավորումների և վկայականների՝ արտերկրում ճանաչմանը նպաստող միջոցառումների իրականացում, արտասահմանյան և միջազգային համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների հետ համագործակցության իրականացում,
 - արտասահմանյան համապատասխան հաստատությունների կողմից շնորհված մասնագիտական որակավորումների ճանաչման, կրեդիտների փոխանցման վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
 - մասնակցություն ՄԿՈՒ բնագավառում իրականացվող ծրագրերի (այդ թվում՝ արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող աջակցության) պլանավորմանը, համակարգմանն ու մոնիթորինգին,
 - աջակցություն ՄԿՈՒ ռազմավարության և քաղաքականության, ՄԿՈՒ համակարգի զարգացման միջնաժամկետ և հեռանկարային զարգացման ծրագրերի և գործողությունների պլանների մշակմանը, ՄԿՈՒ համակարգի վերլուծությունների կազմակերպում և իրականացում, մասնակցություն ՄԿՈՒ համակարգի ռացիոնալացման՝ ներառյալ դրանց ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, տեղաբաշխվածության և իրականացվող գործունեության վերանայման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.
 - ՄԿՈՒ բնագավառում տեղեկատվական գործունեության իրականացում, ՄԿՈՒ բնագավառի տեղեկատվական հենքի (բազայի) ստեղծում,
 - ՄԿՈՒ ոլորտի տարբեր բնույթի միջոցառումների (համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ և այլն) կազմակերպում:
 - ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների ու զարգացման հարցերին նվիրված ամսագրի ձևավորման և հրատարակման աշխատանքների կազմակերպում: