Новости

Рождество в Европе 2014.

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Երևանի №6 արհեստագործական պետական ուսումնարանի պատվիրակությունը 2014թ.-ի դեկտեմբերի 7-ից 13-ը Սլովակիայի Պրեշով քաղաքում մասնակցեց «Christmas in Europe» ամենամյա 24-րդ միջոցառմանը:

Միջոցառումը տեղի ունեցավ Պրեշովի «Հյուրանոցային ակադեմիայում» (Hotelova Akademia), որին մասնակցում էին մոտ քսան եվրոպական երկրներ ներկայացնող պատվիրակություններ: Հայաստանի հանրապետությունը մասնակցում էր առաջին անգամ:

Եվրոպայում երկու ուսանողներից և երկու աշխատակիցներից բաղկացած հայկական պատվիրակությունը ներկայացրեց, թե ինչպես են հայերը տոնում Սուրբ Ծնունդը և ինչպիսի հետաքրքիր ավանդույթներ կան տոնի հետ կապված: Նախապես հայտարարված եվրոպական ֆուրշետի օրը (European Buffet) հայկական պատվիրակությունը հանդես եկավ հայկական տոնական տարազներով և ավանդական ուտեստներով: Եվրոպացի մասնակիցներն անչափ մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին մի շարք հայկական կերակրատեսակների՝ հատկապես ղափամայի, գաթայի և խաղողի թփով տոլմայի պատրաստման գործընթացին, ինչպես նաև համտեսում դրանք:

Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով, իսկ «Սուրբ Ծննդյան» դրոշը հանձնվեց Լյուքսեմբուրգին, որտեղ և կկայանա հաջորդ տարվա «Christmas in Europe» միջոցառումը: