Новости

Профессиональная практика в Эстонии

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Էստոնիայի Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև ակադեմիական համագործակցության շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 2-12-ը հայ-հունական քոլեջի մեկ աշխատակից և հինգ ուսանող մեկնեցին վերոնշյալ ուսումնական հաստատություն՝ մասնագիտական պրակտիկա անցկացնելու

Հայ-հունական քոլեջի սաները ծանոթացան սննդի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին և եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկմանը, ներկայացրեցին հայկական համեղ խոհանոցը:

Հավատարիմ մնալով արդեն ավանդույթ դարձած սովորությանը՝ հայ-հունական քոլեջի թիմը հայտարարեց հայկական երեկո, որտեղ մատուցեցին հայկական ավանդական ուտեստներ: Հայ ուսանողուհին ներկայացրեց մի գեղեցիկ ազգային պար:

Մասնագիտական պրակտիկան համատեղվեց նաև Էստոնիայի և հարևան Շվեդիայի մշակութային վայրերի այցելությամբ, որը շատ տպավորեց հայ ուսանողներին: