Новости

Мероприятие под названием «Тайна специй» во Французско-армянском центре профессионального обучения

Мероприятие, организованное во Франко-армянском центре профессионального обучения в рамках месяца франкофонии, носило название «Тайна специй».


Միջոցառման ընթացքում ուսանողները ներկաների համար բացահայտեցին համեմունքների անծայրածիր աշխարհը՝ ներկայացնելով նրանց առեղծվածը՝ գայթակղիչ համային հատկությունները, բույրը, օգտակարությունը և կիրառելիությունը:

Համեմունքների առեղծվածի բացահայտումը ներկաների համար տեսանելի կազմակերպեցին ավագ խոհարարներ Գարիկ Գևորգյանն ու Օֆելյա Մարտիրոսյանը, ովքեր հենց տեղում տարբեր` (ֆրանսիական և հայկական) համեմունքների օգտագործմամբ, նույն խմորից ստացան տարբեր համերի թխվածքաբլիթներ: Խոհարարները յուրատեսակ մրցակցության մեջ էին մտել, սակայն նպատակը, ինչպես նշեց Գ. Գևորգյանը, ոչ թե հայկական կամ ֆրանսիական համի հաղթանակն էր, այլ հատկապես ֆրանս-հայկականի հաղթանակը:

Համեմունքների բույրն ու առկայությունն ամենուր էին. վարսահարդարներն ու դերձակները մասնագիտական իրենց հայացքով ներկայացրեցին համեմունքները: Ուսանողները գեղեցիկ զարդեր էին պատրաստել՝ գործածելով տարատեսակ համեմունքներ, իսկ վարսերը զարդարել հենց համեմունքներով:

Համեմունքներով գունավորված նկարների ցուցահանդեսն իրականում շատ բացառիկ էր:

Համեմունքներն իրոք ամենուր են՝ խոհանոցում, բժշկության և զարդերի մեջ, արվեստում, օծանելիքի արտադրության մեջ: Եվ ամենուր նրանց միջոցով ծնվում է մի նոր սիմֆոնիա, որն էլ մի նոր առեղծվածի սկիզբ է հանդիսանում: