Новости

ПРОФЕССИОНАЛЬНАЯ ПРАКТИКА В ЭСТОНИИ

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Էստոնիայի «Իդա Վիրումաա» մասնագիտական ուսումնական հաստատության միջև հաստատված ակադեմիական համագործակցության շրջանակներում 2014թ. նոյեմբերին, հերթական անգամ, մասնագիտական պրակտիկա անցկացնելու նպատակով Էստոնիա մեկնեցին քոլեջի 2 դասախոս և 6 ուսանող:

Քոլեջի սաները տեղում ծանոթացան սննդի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին, եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկմանը: Կազմակերպվեց նաև հայկական երեկո, որի ժամանակ հայ ուսանողները մատուցեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված հայկական ավանդական ուտեստներ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողներին նաև հնարավորություն ընձեռնվեց այցելել ոչ միայն Էստոնիայի, այլև Շվեդիայի և Ֆինլանդիայի մշակութային վայրեր: