Новости

«Есенин» в Театральном училище

Հոկտեմբերի 3-ին` ռուս անվանի բանաստեղծ Սերգեյ Եսենինի ծննդյան 120 ամյակի առիթով, Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի Քոլեջ-թատրոնը հանդիսատեսին և հյուրերին ներկայացրեց «Եսենին» համանուն ներկայացումը` նվիրված պոետի կյանքին ու ստեղծագործական գործունեությանը: Մթնոլորտը, որ ստեղծվել էր ներկայացման և պոեզիայի շնչով, մի նոր լույսով համակեց ուսանող-դերասաններին:

Ներկայացումը բեմադրվել էր ռուսերեն լեզվով: Բուռն ծափահարություններն ու դրական արձագանքներն օրվա լավագույն գնահատականն էին: