Новости

День раздачи книг во Французско-армянском центре профессионального обучения

Փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու օրվա և հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գրքասեր ուսանողներն առավոտից շրջում էին լսարաններում, իրազեկում գիրք նվիրելու տոնի խորհրդի մասին և ընթերցում հատվածներ Թումանյանի ստեղծագործություններից:

Միևնույն ժամանակ կենտրոնի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր գրքահավաք՝ Արցախի Վակունիս գյուղի գրադարանի համար: Այս առիթով ուսանողա-դասախոսական ողջ թիմը մեծ ջերմեռանդությամբ իրականացրեց այդ աշխատանքները:

Տոնը շարունակվեց քոլեջի ռեսուրս կենտրոնում, որտեղ երկու գրքասերներ ներկայացրին Սոս Սարգսյանի «Կանչ» գիրքը:

Օրվա խորհրդի համաձայն՝ բանախոսները խրախուսվեցին և պարգևատրվեցին գրքերով: