NEWS

Summary of monitoring results

Following its motto, which is to inform the public as much as possible about the activities of the center, the MKUZAK organized a meeting with the representatives of VET institutions of Armenia on June 23.

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցած քննարկման հիմնական թեման ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում կարողություններին միտված մոդուլային ուսումնական պլաններով և ծրագրերով ուսումնառության գործընթացի մոնիթորինգի և գնահատման արդյունքների ամփոփումն էր: ՄԿՈՒԶԱԿ-ի Ուսումնամեթոդական բաժնի վարիչ Լուսինե Կարախանյանը զեկուցեց Պետական կրթական չափորոշիչների ներդրման, կարողություններին միտված մոդուլային ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով ուսումնառության գործընթացի մշտադիտարկման արդյունքները, իսկ ՄԿՈՒԶԱԿ փոխտնօրեն Աշոտ Սահրադյանը ավելի մանրամասն ներկայացրեց պետական կրթական չափորոշիչների ներդրման ընթացքի մշտադիտարկման ժամանակ բացահայտված հիմնախնդիրների հաղթահարման գործողությունները: Աշոտ Սահրադյանը փաստեց, որ երկու մշտադիտարկումների միջև կա ահռելի տարբերություն. ուսումնական հաստատությունների մեծ մասում արդեն նկատվում է մեծ առաջընթաց պետական կրթական չափորոշիչների ներդրման ուղղությամբ, թեև կան ՄԿՈՒ հաստատություններ, որոնք թերանում են այս հարցում: Զեկույցների ընթացքում, ինչպես նաև հետո բուռն քննարկվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնց ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչները հանդիպում են պետական կրթական չափորոշիչների ներդրման ընթացքում, նրանք կիսվեցին իրենց նկատառումներով և դիտարկումներով: Հանդիպմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը հայտնեց ներկաներին, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է երրորդ մշտադիտարկումը, քանի որ ՄԿՈՒ հաստատությունները տվել են կարողություններին միտված մոդուլային ուսումնական պլաններով և ուսումնական ծրագրերով ուսումնառության առաջին շրջանավարտներին: