Новости

Մեկնարկել է ՄԿՈւ սոցիալական գործընկերության հայեցակարգի վերանայման գործընթացը

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ` Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ձեռնամուխ է եղել ՀՀ կառավարության արձանագրային 07.05.2009 թվականի N19 որոշմամբ հաստատված «ՄԿՈՒ Սոցիալական գործընկերության հայեցակարգի վերանայման մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակման աշխատանքներին:

Հայեցակարգի վերանայումը հնարավորություն կտա ՄԿՈՒ խնդիրներն ու նպատակները համապատասխանեցնել համակարգի առկա պահանջներին, ինչպես նաև սոցիալական գործընկերության յուրաքանչյուր մակարդակի համար սահմանել հստակ իրավիճակի գնահատականը և գործողությունները:

Աշխատանքներն ուղղված են գործող հայեցակարգի, կատարված աշխատանքների և առկա վիճակի ուսումնասիրությանը, համակարգում հաջողության օրինակների, լավագույն փորձի վերլուծությանը, զարգացման միտումների բացահայտմանը և համակարգի բարելավման ու զարգացման համար կոնկրետ գործնական առաջարկների ներկայացմանը։

Այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվում տարբեր թիրախային խմբերի հետ: Քննարկումներին մասնակցում են արհմիությունների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, հաստատությունների դասախոսներ և ուսանողներ, զբաղվածության պետական գործակալության ներկայացուցիչներ, գործատուներ: